Այսօր տեղի կունենա Հայաստան-Սերբիա ֆուտբոլային խաղը
«Եվրո 2016»-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր տեղի կունենա Հայաստան-Սերբիա ֆուտբոլային խաղը: Հիշեցնենք, որ սա Հայաստանի հավաքականի թվով երկրորդ հանդիպումն է ընտրական փուլում:
Առաջին հանդիպումը մեր հավաքականն անցկացրեց Դանիայի հավաքականի հետ՝ վերջիններիս զիջելով 2:1 հաշվով:
Այսօրվա կայանալիք խաղում բուքմեյքերները խաղի ֆավորիտ են համարում Սերբիայի ընտրանուն:
Տեղեկացնենք, որ Հայաստան-Սերբիա խաղն անց է կացվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր՝ ժամը 20:00-ին: Իսկ խաղը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը: