Ռուսաստանում տիրում է ռասիզմը. «ՖԻՖԱ»-ի փոխնախագահ
«ՖԻՖԱ»-ի փոխնախագահ Ջեֆրի Ուեբը հայտարարել է, որ «Մունդիալ 2018»-ից առաջ Ռուսաստանում բավականաչափ մեծ խնդիրներ են առաջացել ռասիզմի հետ կապված։
«Աշխարհի 2018 թվականի առաջնությունից առաջ Ռուսաստանում լուրջ խնդիրներ կան ռասիզմի հետ կապված։ Ամեն ինչ պետք է սկսվի կրթությունից, բոլորին պետք է բացատրեն, որ տարբերությունները լավ բան են, որ մշակույթների ինտեգրումը լավ է և դրանից վախենալու ոչինչ չկա»,- ասել է Ուեբը։