Մեսսին կարող է Իսպանիայի առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է Իսպանիայի առաջնությունների լավագույն մրցանակը ստանալ հոկտեմբերի 25-ին «Ռեալի» հետ Մադրիդում կայանալիք խաղի ժամանակ, եթե մինչև այդ դառնա երեք գոլի հեղինակ։
Այս պահի դրությամբ Իսպանիայի առաջնությունների լավագույն ռմբարկուն հանդիսանում է Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին ֆուտբոլիստ Թելմո Սառան։ Նա իր հաշվեկշռում արդեն իսկ ունի 251 գնդակ։
Մեսսին կարող է Իսպանիայի առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալ Սանտիագո Բեռնաբեուում: