Պուտինը և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ կոչ են արել նախաձեռնող կողմին համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի գազի վերաբերյալ: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Երկու երկրների ղեկավարները կոչ են արել նախաձեռնող կողմերին ստորագրել համաձայնագիր` Ուկրաինայի գազի հետ կապված», - ասված է Կրեմլի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը մարել է եվրոպական պարտատոմսերի՝ 1,595 մլրդ դոլար պարտքը: