Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք:Վերջինս Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը: Օդանավակայանում նրան դիմավորել են հարազատները:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն անցյալ տարի օգոստոսի 8-ին մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գերության մեջ:Մեկ ամիս առաջ Հակոբ Ինջիղուլյանը փոխանցվել էր երրորդ երկիր: