ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի իրավիճակի ապակայունացման մեջ
ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի իրավիճակի ապակայունացման մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Այդուամենայնիվ, ՆԱՏՕ-ն չի ձգտում հակամարտել Ռուսաստանի հետ» , - նշել է նա:
«Սակայն չենք կարող վտանգի ենթարկել դաշինքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգությունը» , - ընդգծել է Ստոլտենբերգը:
Գրում է Газета.ru-ն: