Մեծ Բրիտանիան առաջին հարվածներն է հասցրել «ԻՊ»-ի դիրքերին
Մեծ Բրիտանիայի ՌՕ ուժերը «Տորնադո» կործանիչներով օդային հարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փոխանցվում է, որ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտարարել է, որ երկու հարված հասցվել է «ԻՊ»-ի թիրախներին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը համաձայնվել էր օդային հարվածներ հասցնել «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ: