Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում
Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում, որը նվիրված է եղել Իրաքում տիրող իրավիճակին և որի նախաձեռնողն է եղել ԱՄՆ Պետդեպարտամենտը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Գրում է Regnum.ru-ն:
Գերատեսչության տվյալներով՝ Մայա Փանջիկիձեն իր ելույթի ընթացքում խոսել է համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության և Վրաստանի՝ անվտանգության ապահովման գործում իր ներդրումը կատարելու պատրաստակամության մասին:
Վրաստանի կառավարության կողմից ԱԳ նախարարն աջակցությունն է հայտնել Իրաքի նոր կառավարությանը երկրում անվտանգությանն ու կայունացմանն ուղղված գործողություններում:
Նա դատապարտել է ահաբեկչության ցանկացած դրսևորում և աջակցություն հայտնել Իրաքի սուվերենության պահպանման և տարածքային ամբողջականության հարցում: