Հրայր Թովմասյանը պաշտոնին դեռ չի հարմարվել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն, Հրայր Թովմասյանը որևէ կերպ չի հարմարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, և գերադասում է աշխատանքի գրեթե չգնալ:
Նա կարճ ժամանակ ԱԺ-ում լինում է առավոտյան ժամերին, մի կես ժամ էլ՝ երեկոյան 5-ից հետո:
Իսկ պատճառն այն է, որ Թովմասյանը լուրջ խնդիրներ ունի պատգամավորների հետ հարաբերվելիս դեռ արդարադատության նախարար եղած ժամանակվանից:
Աշխատանքի չներկայանալու համար էլ Թովմասյանը «լուրջ» պատճառներ ունի՝ լինելով սահմանադրական հանձնաժողովի անդամ, զբաղված է հայեցակարգը քարոզելով»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: