Մոսկվայում կալանավորվել է ազգությամբ հայ ամենաերիտասարդ «օրենքով գողը»
Մոսկվայի ռեստորաններից մեկում ոստիկանությունը կանխել է գողական հավաք, որի ժամանակ կալանավորել են ազգությամբ հայ ամենաերիտասարդ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Օսետրինա կրտսեր կամ Սերոգյա Բենթլի մականուններով և Իլյա Գոգոլևին, ով քրեական աշխարհում առավել հայտնի Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ նրանց հետ կալանավորել են իրենց շրջապատից մի քանի մարդու:
Անձնական խուզարկման ժամանակ Գոգոլևի մոտ հայտնաբերել էին 7 գրամ հերոին: