ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններում աջակցել Ուկրաինային. Օբամա
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններում աջակցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Իր հերթին ուկրաինացի առաջնորդն անգլերենով արտասանել է. «Ես՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոս, վճռականորեն կանգնած եմ՝ հանուն խաղաղության»:
Նա նաև տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կիևին ամերիկյան ծանր սպառազինության տրամադրման շուրջ: Օբաման նշել է, որ ի հավելումն տնտեսական ու անվտանգության ոլորտներում ցուցաբերվող օգնության՝ ԱՄՆ-ն շարունակելու է օժանդակել Ուկրաինային՝ նպաստելով միջազգային հանրության մոբիլիզացմանը»: