ԵՄ-ը հավանության է արժանացրել Ռուսաստանին SWIFT համակարգից դուրս մղելու առաջարկը
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Եվրոպական Միության անդամ երկրներին դիտարկել Ռուսաստանին համաշխարհային միջբանկային հեռահաղորդակցության «SWIFT» համակարգից դուրս մղելու հնարավորությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպական խորհրդարանը նախագծեր չի մշակում և որոշումներ չի կայացնում պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ, ուստի նրա կոչերը հանդիսանում են միայն ցանկալի գործողությունների արտահայտման կարծիքներ:
Պատժամիջոցների վերաբերյալ օրինագծերը մշակվում են Եվրահանձնաժողովի կողմից, սակայն հաստատվում ԵՄ անդամ պետությունների կողմից: