Պուտինը Ռուսաստանը տանում է դեպի անդունդ. ՌԴ նախկին վարչապետի անկեղծության ժամը
ՌԴ-ի տնտեսական անկման պատճառով կարող է երկրի փլուզման միտում նկատվել: Այս մասին հայտնում է "Радио Свобода"-ն՝ հղում անելով ՌԴ-ի նախկին վարչապետ, Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից՝ Միխայիլ Կասյանովին:
Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինը ստացել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի մանդատ 2008 թ՝ Վրաստանի հետ պատերազմից հետո:
«Ընդդիմադիրները կարծում են, որ Արևմուտքի անատամ քաղաքականությունը իրականում սանձազերծել է Պուտինի ձեռքերը»,-հայտարարել է Կասյանովը: