Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած քաղաքացուն
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է փոսը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ փոսից դուրս են բերել 1937 թ. ծնված Խ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: