Պուտինը շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր երկրի քաղաքացիներին Ուկրինայի փախստականներին ջերմ ընդունելության համար:Այս մասին գրում է «Газеты.Ru»-ն:
«Շնորհակալ եմ բոլորին իրենց աշխատանքի համար,բոլոր նրանց,ովքեր օգնել և աջակցել են փախստականներին,ովքեր Ուկրաինայից ժամանել են Ռուսաստան», - ասել է Պուտինը:
Ավելի վաղ, ՌԴ ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին հայտնել է,որ ՌԴ-ում կա 58 հազար ուկրաինացի փախստական,ովեր բնակություն են հաստատել ժամանակավոր կացարաններում: