Պուտինը Աբխազիայի նախագահի հետ փաստաթուղթ է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան նոր փաստաթուղթ են կնքել երկու երկրների միջև բարեկամության,համագործակցության և փոխադարձ օգնության վերաբերյալ: Այս մասին գրում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Այս պայմանագիրը նախատեսում է երկու երկրներում ապահովել անվտանգությունը բարձր մակարդակով,ստեղծել ծրագիր,ըստ որի կբացվի ռուս-աբխազիական սահմանը», - ասել է Պեսկովը:
«Մենք պատրաստ ենք խոսել այս թեմայով: Ես մտածում եմ,որ սա դրական արդյունք կունենա», - ասել է Աբխազիայի նախագահը հանդիպման ընթացքում:
Իր հերթին Պուտինն ասել է,որ դա վերաբերում է երկու երկրների անվտանգության և հանցագործությունների կանխմանը: