ԵՄ-ն առաջարկում է ընդլայնել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցնեը շրջանակը: Այս մասին հայտնում է Reuter-ը:
Ըստ գործակալության տեղեկատվության` Եվրոհանձնաժողովն առաջարկել է երկարաձգել կապիտալի բարձրացման արգելքը եվրոպական շուկայում և ոչ թե սահմանափակվել միայն պետական բանկերի դեմ պատժամիջոցների կիրառմամբ:
Հանձնաժողովը նաև առաջարկել է ընդլայնել էներգետիկայի ոլորտում բարձր տեխնոլոգիական արտադրանքի վաճառքի արգելքը` սահմանափկելով դրանց օգտագործումը: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: