Էստոնիայի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Էստոնիայում պետք է ստեղծվեն ՆԱՏՕ-ի մշտական բազաներ: Լրագրողների հարցերին պատասխանելով՝ այդ մասին այսօր հայտարարել է պաշտոնական այցով Նորվեգիայի մայրաքաղաքում գտնվող Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայի կառավարության ղեկավար Էրնո Սուլբերգի տված համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Իլվեսն ընդգծել է, որ հանրապետության ղեկավարությունը անհանգստացած է իր սահմանների անվտանգության հարցերով: