Եթե ցանկանամ, ապա Կիևը կգրավեմ երկու շաբաթում. Պուտինը սպառնում է Ուկրաինային
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով ԵՄ անդամ երկրների հանդիպման ժամանակ սպառնացել է Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Բարոզուն նշել է, որ Պուտինը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե ցանկանա. ապա Կիևը կգրավի երկու շաբաթում:
Փոխանցվում է, որ այսօր Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստվում է օգտագործել մարտավարական միջուկային զենք: