«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան սուզվել է Սևանա լճում
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ «Մերսեդես» մակնիշի 90 VV 090 պետհամարանիշով ավտոմեքենան Սևանա լճի «Վեգաս» լողափում սուզվում է ջուրը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ռ. Ն.-ի «Մերսեդես» մակնիշի 90 VV 090 պետհամարանիշով ավտոմեքենան: