Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը, խարդախության 8 դեպքից' 7-ը: Յուրացման' 2, ավազակային հարձակման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 19 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելո' 3, գողության, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 43-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: