ՆԱՏՕ-ին ձեռնտու են Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները. Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ դաշինքին ձեռնտու են ՌԴ հետ գործընկերային հարաբերությունները: Այդ մասին հայտնել է РИА «Новости» գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Սակայն Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն ստիպված է հարմարվել Ռուսաստանի հանդեպ դիրքորոշման հետ:
«Մենք ռուսական հայտարարություններից նկատել ենք, որ նրանք ՆԱՏՕ-ին հակառակորդ են համարում: Ես ցավում եմ այդ կապակցությամբ: Քանի որ համարում եմ Ռուսաստանի հետ լավ գործընկերային հարաբերությւոնների զարգացումը օգտակար է եվրոատլանտյան անվտանգության համար: Մենք բախվել ենք իրականության հետ, որ Ռուսաստանը մեզ դիտում է որպես հակառակորդ և ուստի հարմարվում ենք նման դիրքորոշմանը», - ասել է Ռասմուսենը: