Սինայում լիկվիդացվել է ուժայինների 2 առաջնորդ, որոնք ներգրավված են եգիպտացի զինվորականների առևանգման մեջ
Սինայի թերակղզու հյուսիսում ոչնչացվել են երկու ծայրահեղական առաջնորդ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Զինյալներ Ֆաիզ Աբու Շիտան և Մուհամեդ աս-Սուիսին լիկվիդացվել են Էլ-Արիշ քաղաքի մարզում հարձակման ժամանակ (Հյուսիսային Սինայի վարչական մարզկենտրոն):
Խուզարկման ժամանակ ջիհադականների մոտ հայտնաբերվել են նռնակներ, տարբեր տեսակի զենք և զինամթերք: Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ հարձակման սկզբին Աբու Շիտան կրակել է իր ազգականի վրա՝ մեղադրելով նրան ուժայինների հետ համագործակցության մեջ: Բացի այդ՝ ծայրահեղականը սպառնացել է քանդել բնակելի շենքը, որտեղ գտնվել են իր կինն ու երեխաները: