Կիևում ձերբակալված ՌԴ դեսպանատան աշխատակիցներն ազատ են արձակվել
Կիևում ձերբակալված ՌԴ դեսպանատան աշխատակիցներն արդեն ազատության մեջ են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ Կիևում ձերբակալվել են ՌԴ դեսպանատան 2 աշխատակից: Վերջիններս արդեն ազատ են արձակվել:
Ըստ վերջին տեղեկությունների նրանք արդեն վերադարձել են հայրենիք: