Մենք պատրաստ ենք նոր պատժամիջոցների, սակայն «սառը պատերազմ» չենք ցանկանում Բարոզու
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումն ամփոփելով, հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Որոշումն արդեն պետք է ընդունել: Մենք պատրաստ ենք ընդունել պատժամիջոցների հաջորդ մակարդակը: Մենք արդեն հստակ աջակցություն ենք հայտնել Ուկրաինային: Եթե շարունակվի հակամարտության էսկալացիան, ապա դրանք կընդունվեն», -ասել է Բարոզուն:
«Մենք նոր «սառը պատերազմ» չենք ցանկանում: Սակայն պատժամիջոցը միայն Ռուսաստանին իր գործողությունների հետ անհամաձայնությունը ցույց տալու միջոց է: Իհարկե, մենք պատրաստ ենք ավելի խիստ քայլերի գնալ, սակայն ակնկալում ենք հակամարտության վերջնական լուծում», - հայտարարել է Բարոզուն: