Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերին. պարզաբանում մասնագետը
Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով և չի գերազանցի 34-35 աստիճանով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
Բանախոսը նշեց, որ եղանակն առավելապես կնվազի Լոռիում, Տավուշում և Սյունիքում. իջնելով 8-10 աստիճանով:
«Սեպտեմբերին եղանակային էքստրեմալ կլիմայական պայմաններ չեն սպասվում: Ամսի 2-ին երկու երեք օրով ջերմաստիճանը կրկին կբարձրանա, որից հետո արդեն կսկսի նվազել»,-նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է սպասվող տեղումներիում, ապա բանախոսը տեղեկացրեց, որ դրանք կգրանցվեն Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում ՝ կարճատև տեղումների տեսքով:
Վարդուհի Ստեփանյան