Օգոստոսի 31-ին հնարավոր է Վերին Լարսի երթևեկությունը վերականգնվի
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կապի ու տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 20-ին Վերին Լարսում տեղի ունեցած փլուզմանը հետևած շինարարական աշխատանքներում դրական միտում է նկատվում.
«Նորություն կա: Վրացական կողմը մեզ փոխանցելէ, որ հողային աշխատանքները ավարտվել են, մնացել են ամրացման աշխատանքները: Հույս ունենք, որ օգոստոսի 31-ին վերջնական դրական լուրեր կունենանք, ու ինչպես ասում է վրացական կողմը, այդ օրը հնարավոր է երթևեկությունը վերականգնվի»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: