Այդ ինչպես ստացվեց, որ վրացիները ադրբեջանցիների հետ այդքան մտերմիկ են, իսկ…
Երբ Վրաստանի նախագահը շռայլորեն պարգևատրում է Ալլահշուքյուր Փաշազադեին, ակամայից հարց է առաջանում, այդ ինչպես է ստացվում, որ քրիստոնյա վրացիները այդքան մտերմիկ հարարբերությունների մեջ են մուսուլման ադրբեջանցիների հետ, իսկ քրիստոնյա հայերս այդքան…: Չէ, որ շատ պատմաբաններ իրենց շեշտադրումը անում են հենց այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական դարավոր թշնմաություն ակունքում տարբեր հավատքներն են:
Հիշեցում' Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգոստոսի 29-ին նախագահի նստավայրում ընդունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին և պարգեւատրել է նրան «Լուսապսակ» շքանշանով:
Դա էլ քիչ է դեռ երախտագիտություն է հայտնել Փաշազադեին վրաց եւ ադրբեջանցի ժողովրդների միջեւ բարեկամության ամրապնդման մեջ ունեցած մեծ ավանդի համար: Հա ի դեպ մուսուլմանների առաջնորդը իր իր 65-ամյա հոբելյանը նշում է հենց Վրաստանում:
Փաստորեն ստացվում է, որ մեր հանդեպ Վրաստանի ունեցած սերը զուտ դիպլոմատիկ խաբկանք է և մենք վրացիների մոտ ոչ մի առավելություն չունենք, ադրբեջանցիների նկատմամբ:
Կարեն Թումանյան, ֆեյսբուք