«Пулково» օդանավակայանում պայթուցիկ սարքի վերաբերյալ հեռախոսազանգը հնչել է ուկրաինական համարից
Այսօր ցերեկը պետերբուրգյան «Пулково» օդանավակայանը մասնակիորեն տարհանվել է պայթուցիկ սարքի վերաբերյալ ստացված ահազանգից հետո: Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ հեռախոսազանգն իրականացվել է Ուկրաինայի տարածքում գրանցված հեռախոսահամարից: Գրում է Russian.rt.com-ը:
Հիշեցնենք, որ «Пулково» օդանավակայանի ականապատման վերաբերյալ հաղորդագրություններն այս տարի առաջին անգամ չէ, որ հնչել են: 2014թ. մայիսի 17-ին մեկ այլ նմանատիպ ահազանգի հետևանքով օդանավակայանում ուղևորների և անձնակազմի տարհանման աշխատանքներ էին իրականացվել:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ստուգումն ավելի քան մեկ ժամ էր տևել, որի ընթացքում մի շարք չվերթներ էին հետաձգվել: