Նալբանդյանը ցույց տվեց, որ ինքը որպես դիվանագետ իր դիրքերում չէ. Սարգիս Հացպանյան
«Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիա կատարած այցելությունը սխալ էր: Սա անհարիր էր ԱԳՆ-ի համար»,-ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:
«Այս քայլով Նալբանդյանը ցույց տվեց, որ ինքը որպես դիվանագետ իր դիրքերում չէ: Եթե մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերույթուններ չկան, ապա սխալ է մասնակցել մի մարդու երդմնակալության արարողությանը, եթե այդ մարդը ոչ մի պետական գործչին հարիր խոսք կամ արտահայտություն հնչեցրած լինի մեր երկրի»,-նշեց հրապարակախոսը:
Սարգիս Հացպանյանն անդրադարձավ նաև թուրքական թերթերի արձագանքին, որոնք Էդվարդ Նալբանդյանի այցը որակավորել են որպես «անսպասելի», քանի որ այցի շրջանակներում ՀՀ պատվիրակը չի կարող հանդիպում ունենալ որևէ ադեկվատ քաղաքական գործիչի հետ և քննարկել դիվանագիտական լուրջ հարցեր:
Վարդուհի Ստեփանյան