Հունաստանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 29-ին Հունաստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ ստորգետնյա ցնցում է գրանցվել: Ավելի վաղ օգոստոսի 29-ին առավոտյան նույն վայրում ևս մեկ ստորգետնյա ցնցում էր գրանցվել 5,8 մագնիտուդ ուժգնությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր Աթենքից 146 կմ. հետավորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 10կմ խորության վրա: ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել: