Հունաստանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 29-ին Հունաստանի հարավում տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 146 կմ. դեպի արևելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ. խորության վրա:
Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը: Սակայն գործակալության փոխանցմամբ՝ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: