Նուռնուսի այգեգործական թաղամասի բնակիչները պայքարում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտանետած թունավոր նյութերի դեմ (լուսանկարներ և տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց էին գտնվում Նուռնուսի այգեգործական թաղամասի բնակիչները: Վերջիններս բողոքում են Նուռնուսի և Բյուրեղավանի արանքում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտանետած թունավոր նյութերից, որոնք կարող են լուրջ վնասներ հասցնել առողջությանը:
«Մշտապես կա գարշահոտություն: Կառավարությունը խոստացել է ստեղծել հանձնաժողով, որը լուրջ կզբաղվի հարցով: ՍՊԸ-ն ասում է, որ ինքը չի կարող կանգնեցնել արտադրությունը, փոխարենը հորդորում է համբերել՝ խոստանալով, որ ամեն ինչ լավ կլինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը:
Բացի գարշահոտությունից, բնակիչները բողոքում են նաև գործարանի արտանետած թունավոր նյութերից, որոնք կարող են լուրջ վնասներ հասցնել առողջությանը:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան