Զինյալներին պատկանող 11 միավոր տեխնիկա է ոչնչացվել
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում հատուկ գործողություններ իրականացնող ուժայինները հայտարարել են Դոնեցկի մարզի Իլովայսկ և Գորլովկա քաղաքներում զինյալներին պատկանող 11 միավոր ծանր տեխնիկայի ոչնչացման մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Հատուկ գործողություններ իրականացնող ուժայինների մամլո կենտրոնի հայտարարության համաձայն՝ նրանք երեք տանկ են ոչնչացրել, մեկ զրահապատ մեքենա, երկու БМ 21 «Գրադ» համակարգեր, չորս ականանետ, մեկ ավտոմեքենա և մեկ 9А52 «Սմերչ»: