Փախուստի է դիմել «օրենքով գող» Սումբատ Աբասովը
Ինչպես հայտնի դարձել Primecrime-ին`երեկ օտարերկրացիների կալանքի կենտրոնից փախուստի է դիմել «օրենքով գող» 47-ամյա Սմբատ Աբասովը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Սումբատ Թբիլիսկի անվամբ: Հիշեցնենք, որ սա երկրորդ փախուստի դեպքն է այս կալանավայրից: Առաջին անգամ 2008թ-ին այս ճանապարհը հարթել էր «օրենքով գող» Գիա Մանագաձեն:
Սումբատ Աբասովն այն եզակի «օրենքով գողերից» է, ով իր ամբողջ կյանքն ապրել է՝ հետևելով գողական ավանդույթներին: Սումբատն իր հեղինակությունը վաստակել է տարիների ընթացքում, որոնց ընդհանուր տևողությունն արդեն իսկ 20 տարի է: Ազատ արձակումից հետո 2010 թ-ին Աբասովն ապօրինի կերպով գտնվել է Ռուսաստանում, քանի որ ոչ մի երկիր չի ցանկացել ճանաչել իր քաղաքացուն: Այս ընթացքում նա 2 անգամ կալանավորվել է միգրանտների սկզբունքները խախտելու համար, սակայն կալանքի հաստատված ժամկետից վաղ ազատ է արձակվել: