Հայոց պատմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ դավաճան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրմամբ (Տեսանյութ)
Ուղիղ խոսքՀայոց պատմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ դավաճան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրմամբ.
• հայերը եկվոր են Հայկական լեռնաշխարհում,
• փորձում է առանձնացնել եւ լիովին մեկուսացնել հայոց պետականության ուրարտական ժամանակաշրջանը (մ.թ.ա. Թ—Զ դդ.) հայոց պատմությունից, մշակույթից եւ հավաքական հիշողությունից,
• սեւացնում է հայոց պատմության եւ մշակույթի մեծ գործիչներին. պատմահայր Մովսես Խորենացուն բնութագրում է որպես «լկտի եւ կեղծարար խաբեբա», Եղիշեին՝ «ստախոս», Վարդան Մամիկոնյանին՝ «ոչ-հայրենասեր» ֆեոդալ, Մեսրոպ Մաշտոցին՝ «մի քրիստոնյա քահանա, որը չի ունեցել հայրենասիրական նպատակներ» եւ այլն,
• պատմական հավաստի նյութից զուրկ, հնարովի եւ շինծու ստեղծագործություններ է կոչում հայոց հավաքական հիշողության հիմնաքարերը՝ Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ները, Եղիշեի «Վարդանանց պատերազմը», ինչպես նաեւ հայկական պատմագրության ուրիշ անգին աղբյուրներ,
• հայկական մշակույթը որակում է որպես ինքնուրույն արժեք չներկայացնող, օտար փոխառությունների մի հավաքածու,
• հայոց հին ու միջնադարյան պետականությունը ներկայացնում է որպես թույլ եւ անարյուն գոյություն,
• անտեսում կամ ժխտում է հին եւ միջնադարյան Հայաստանի ռազմական ուժն ու միջազգային կշիռը,
• նեղացնում է պատմական Հայաստանի սահմանները,
• կեղծում է Հայաստանի պատմական ժողովրդագրությունը եւ տարբեր ժամանակահատվածներում հայերին անհիմն կերպով փոքրամասնություն հռչակում,
• հռչակում է Արցախը ոչ թե միջնադարյան Հայաստանի, այլ Կովկասյան Աղվանքի մաս եւ, միաժամանակ, արդի Ադրբեջանն էլ՝ Աղվանքի «իրավահաջորդ»,
• ամերիկյան հայագիտական դպրոցի որոշ կարկառուն դեմքեր նույնիսկ ժխտում են երիտթուրքերի՝ հայերին բնաջնջելու հստակ նպատակ ունենալը եւ Հայոց ցեղասպանության պետականորեն ծրագրված լինելը:
Գրառումն իր ֆեյսբուքյան էջում կատարել է Կարեն Մովսիսյանը: