Աֆրիկայում 70 մարդ է մահացել Էբոլայի տենդին նման հիվանդությունից
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում 70 մարդ է մահացել մի հիվանդության պատճառով, որի ախտանիշները նման են Էբոլայի տենդի ախտանիշներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ինչպես պատմում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, Կոնգոյում արդեն գրանցվել է տվյալ հիվանդության 592 դեպք:
Սկզբում մասնագետները ենթադրում էին, որ գործ ունեն Էբոլայի վիրուսի հետ, սակայն ավելի ուշ հակառակ եզրակացության են եկել: