ԼՂՀ-ն պատրաստ է օգնել եզդիներին
ԼՂՀ-ն պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել եզդի փախստականներին: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նաև նշել է, որ առաջին հերթին պետք է տալ քաղաքական գնահատական, թե ինչ է ընդհանրապես կատարվում: «Հայ ժողովուրդը չի կարող անտարբեր մնալ այդ երևույթի հանդեպ, որը տեղի ունենում եզդի ժողովրդի նկատմամբ»,-ասել է Բաբայանը: