Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է փաստաթղթեր Միխեիլ Սաակաշվիլիի ծախսերի վերաբերյալ
Վրաստանի գլխավոր դատախազությունը այսօր հրապարակել է փաստաթղթեր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կոսմետիկ պրոցեդուրաների ծախսերի մասին:
Հասարակական մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ գերատեսչությունը մանրամասնել է, որ այդ գումարը մասնավորապես Սաակաշվիլին ծախսել է Եվրոպայի բուժհաստատություններից մեկում բոտոքսի ներարկման և մազահեռացման համար:
Վրաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է այսուհետ ևս հրապարակել Սաակաշվիլիի ծախսերի մանրամասները: Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ կոսմետոլոգիական պրոցեդուրաների չի դիմել, չկան դրա ապացույցները:
Ի պատասխան՝ դատախազությունը հայտնում է, որ Սաակաշվիլին ապօրինի վատնել է 8.837.461 լարի (մոտ հինգ մլն դոլար), և դրա փաստաթղթային ապացույցներն առկա են: