Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում բարձրացել է միանգամից հինգ հորիզոնականով՝ զբաղեցնելով 36-րդ տեղը
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր ցուցակ: Նախորդ ամսվա մեջ Հայաստանի հավաքականը բարելավել է իր դիրքերը 5 հորիզոնականով՝ հայտնվելով 36-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում է այս տարի Աշխարհի առաջնության գավաթակիր Գերմանիան: Երկրորդ տեղը զբաղեցնում է Արգենտինայի հավաքականը, որն Աշխարհի առաջնության ժամանակ եզրափակիչ խաղում մրցակցում էր Գերմանիայի հետ, իսկ երրորդ տեղը զբաղեցնում է ԱԱ-ի բրոնզին արժանացած Հոլանդիան:
ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակը.
1 (1). Գերմանիա - 1736
2 (2). Արգենտինա - 1604
3 (3). Հոլանդիա - 1507
4 (4). Կոլումբիա - 1495
5 (5). Բելգիա - 1407
6 (6). Ուրուգվայ - 1316
7 (7). Բրազիլիա - 1241
8 (8). Իսպանիա - 1241
9 (9). Շվեյցարիա - 1218
10 (10). Ֆրանսիա - 1212
22 (22). Ուկրաինա - 901
23 (23). Ռուսաստան - 899
36 (41). Հայաստան - 648
51 (52). Ուզբեկստան - 528
70 (67). Ալբանիա - 437
73 (73). Ադրբեջան - 413
88 (81). Բելառուս - 363
93 (92). Էստոնիա - 344
95 (96). Վրաստան - 341
99 (102). Մոլդովա - 325
100 (103). Լատվիա - 324
103 (104). Լիտվա - 306
120 (124). Տաջիկստան - 252
131 (127). Ղազախստան - 213
137 (140). Թուրքմենստան - 197
144 (144). Ղրղզստան - 176.