Ուկրաինայի հարցով քննարկումները շարունակվում են
Ուկրաինայի հարցով շփման խմբի ներկայացուցիչները հրապարակել են Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցմանը հասնելու նախապայմանները:
Հանդիպման մասնակիցները քննարկել են գերիների ու հակամարտության հետևանքով ճաղերի հետևում հայտնված մարդկանց հետ կապված իրավիճակը:
Որպես առաջին քայլ շփման խումբը կոչ է արել անհապաղ ազատ արձակել կողմերի կողմից պահվող անձանց:
Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵԱՀԿ-ի ու ԴԺՀ-ի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել դադարեցնել ռազմական գործողություններն այն ուղղությամբ, որտեղ գործում է մալազիական "Boeing 777"-ի կործանման պատճառները հետաքննող ԵԱՀԿ առաքելությունը: