ԵՄ-ն կոչ է անում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի որդեգրած քաղաքականությունը թևակոխում է նոր փուլ: ԵՄ-ն մտադիր է կոչ անել մյուս երկրներին՝ միանալ ՌԴ-ի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցներին, որոնք հրապարկվել էին չորեքշաբթի:
Այս որոշմամբ կիրառվելիք պատժամիջոցների ազդեցությունն առավելագույնս մեծացնելու համար ԵՄ-ն կոչ կանի երրորդ պետություններին՝ նմանօրինակ պատժամիջոցներ սահմանել: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը՝ հղում կատարելով ԵՄ խորհրդի պաշտոնական ամսագրի հայտարարությանը:
ԵՄ գործընկեր երկրները՝ Չերնոգորիան, Իսլանդիան, Ալբանիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան, Մոլդովան, ինչպես նաև՝ Ուկրաինան, միացել են ԵՄ անհատական պատժամիջոցներին ֆիզիակական ու իրավաբանական անձանց նկատմամբ: