Կյանքի թանկացման հերթական մի փուլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր օգոստոսի 1-ն է' ամռան վերջին ամսվա առաջին օրը: Սակայն օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիների համար «նշանավորվում է» բոլորովին այլ իմաստով. այսօրվանից Հայաստանում գործելու են էլեկտրաէներգիայի նոր, ավելի բարձր սակագներ:
Մեկ ամիս առաջ Հանրային ծառայույթունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց ՀՀ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին. ու այսօրվանից 1կվտ/ժամի համար ցերեկային ժամերին 38 դրամի փոխարեն վճարելու ենք 41.8 դրամ, գիշերային ժամերի համար' 28 դրամի փոխարեն 31.8 դրամ:
Ընդ որում, ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագները բարձրացրեց' առանց որևէ լուրջ հիմնավորման. պարզվում է' ՀԷՑ-երը լավ չէին կազմակերպել իրենց աշխատանքը, վնասներ էին կրել ու հիմա այդ վնասները կոմպենսացնում են ժողովրդի գրպանից»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: