Օգոստոսի 1-ին Գազայի հատվածում 72-ժամյա զինադադար կհայտարարվի
Օգոստոսի 1-ին Գազայի հատվածում հումանիտար զինադադար կսկսվի, որը կտևի 72 ժամ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը և ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել են, որ Երուսաղեմում ՄԱԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլոր կողմերը զինադադարի հետ կապված համաձայնության են եկել առանց նախապայմանների:
Պետդեպարտամենտը ուշադրություն է դարձրել այն բանին, որ զինադադարի ժամանակ զինված ուժերը իրենց տեղերում կլինեն:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: