Կռունկի սլաքը՝ Դամոկլյան սրի նման կախված է Ագաթանգեղոս փողոցի բանուկ մասի վրա
«Առավոտ» թերթը գրում է. «Մամուլի շենքի 15-րդ հարկից ամեն օր հետևում ենք, թե Երևանի պետական կրկեսի աշխատանքներն ինչ փուլում են, ու անհանգստանում:
Աշխատանքային օրվա ավարտին, երբ բանվորները տուն են գնում, չգիտես ինչու, կռունկավարը կռունկի սլաքը Դամոկլյան սրի նման կախված թողնում է Ագաթանգեղոս փողոցի բանուկ մասի վրա շրջած:
Նկատի առնելով, որ վերջին շրջանում բնությունը «զայրացել է» և ուժգին քամիներն ու ընդերքի տատանումները Հայաստանի տարածքում ակտիվացել են, սարսափելի է մտածել, թե ինչ աղետալի վիճակներ կարող են լինել, եթե, Աստված մի արասցե, կռունկը հավասարակշռությունը կորցնի»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: