«Նաիրիտ»–ի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները փակում էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները պարբերաբար փակել էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով:
Թե ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ գաղտնի է պահվում: Սակայն ենթադրվում է, որ դրանք մեծ գումարներ են: Ի դեպ, մինչև հիմա դեռևս չի ավարտվել «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը:
Չնայած ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ Որոտանի վաճառքի պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հունվարի 29-ին, սակայն մինչև հիմա բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: