Դատարանը շարունակում է մեղավոր ճանաչել Մեսսիին
Բարսելոնայի դատարանը հրաժարվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ազատել հարկերը չվճարելու համար օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունից:
4 անգամ «Ոսկե գնդակի» արժանացած արգենտինացին մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու համար: Մեսսիի փաստաբանները հուլիսի 17-ին դիմել էին դատարան, որպեսզի ֆուտբոլիստին ազատեին պատասխանատվությունից: Դիմումը մերժվել է, քանի որ դատարանը կասկածում է' Մեսսին կարող էր չիմանալ հոր' Խորխե Մեսսիի քայլերի մասին ու տեղյակ չլիներ, որ հայրը պետական հարկերը չի վճարում:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=37755/datarany+sharunakum+e+mexavor+chanachel+messiin