Իսրայելի օդային հարձակման հետևանքով Գազայի հատվածում հինգ պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիս քաղաքի վրա օդային հարձակման հետևանքով հինգ պաղեստինցի է զոհվել: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը, հղում անելով Պաղեստինի վթարային ծառայությունները:
«Հրթիռն ընկել է քաղաքի իսլամական համալսարանի կողքին, սպանելով չորս հոգու մի ընտանիքից և վիրավորելով 20 մարդու»,- ասել է վթարա-փրկարարական ծառայության մամուլի քարտուղար Աշրաֆ ալ-Քուդրան:
Իսրայելի վարչապետն արդեն հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է երկարատև հակամարտության