Ուկրաինայի բանակն արգելափակել է Դոնեցկը
Հուլիսի 26-ին և 27-ին հակաահաբեկչական գործողության մասնակիցները մի շարք տարածքներ են ազատագրել աշխարհազորայիններից: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ԶԼՄ-ները:
Շնորհիվ Շախտերսկ-Տորեզ-Սնեժնոյի ուղղությամբ իրականացվող շեղող հարվածների` ուկրաինացի զինվորներին հաջողվել է ամբողջությամբ արգելափակել Դոնեցկը և ամրապնդվել Դեբալցևոյում:
Ականատեսները հայտնել են, որ հակաահաբեկչական գործողության մասնակիցներն այժմ գտնվում են Շախտյորսկայի մոտակայքում: