Տունգոկոչենսկի շրջանում 7 մարդ թունավորվել է եղնիկի մսից
Տունգոկոչենսկի շրջանում 7 մարդ բուտուլիզմով է հիվանդացել: Տուժածներից մեկը` 15 -ամյա մի աղջիկ մահացել է:
Թունավորման պատճառը եղնիկի միսն է եղել: Այս մասին հայտնել է տարածաշրջանային բժշկական կենտրոնի ղեկավար Պյոտր Գրոմովը:
Մասնագետները տուժածներին օգնություն են ցույց տալիս: Հիվանդները ավելի քան 1 շաբաթ հոսպիտալացված են:
Տուժածների մեջ երկու երեխա կա, ում եղնիկի միսը հյուրասիրել են որսորդն ու նրա հարազատները:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: